«Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները, շուկան անկում է ապրում։
Սա սպասելի էր, քանի որ բարիք ստեղծող 300.000 աշխատող միանգամից դառնում են սպառող, սրան հավելենք խուճապը, մեծ քանակությամբ քաղաքացիների փախուստը Ռուսաստանից, Դոնբասում, Լուգանսկում նախատեսված հանրաքվեն, որը նոր սանկցիաներ է իր հետ բերելու։ Այս, առաջին հայացքից դիտարկվող հանգամանքները, խոսում են նրա մասին, որ սա դեռ շուկայի անկման սկիզբն է Ռուսաստանում։
Համաշխարհային շուկան նույնպես անկում է ապրում, ռուսական շուկայի ցնցումները լրացուցիչ ազդակ կլինեն բոլորի համար և մոտակա հեռանկարում, համաշխարհային շուկան կբալանսվորվի նոր իրողություններով։
Միայն ռուսական իրողություններով չի պայմանավորված համաշխարհային շուկան, ամենամեծ ծանրաքարշը դա ԱՄՆ-ն է, որը հիմա պայքարում է ինֆլյացիայի դեմ՝ բարձրացնելով տոկոսադրույքը։ ԱՄՆ տնտեսական քաղաքականությունը հիմա ունի առաջնային նպատակներ, դրանք են՝ զսպել ինֆլյացիյան, իջեցնել անշարժ գույքի գները։
Հեռանկարում տոկոսադրույքի բարձրացումը վատ է ազդելու տնտեսության վրա՝ ռեցեսիոն պրոցես է գեներացնելու, բայց ԱՄՆ-ն ունի այս ամենին դիմակայելու փորձված մեթոդ՝ դա աշխատաշուկան է և փող տպելու հաստոցի բալանսավորված աշխատանքը։
Այս պահին ԱՄՆ աշխատաշուկան ուժեղ է իր պատմական զբաղվածությամբ՝ գործազրկությունը շատ ցածր ցուցանիշ ունի։
Հայկական շուկան տարածաշրջանային ցնցումներով պայմանավորված՝ (սպասվող պատերազմ, գաղթականների մեծ հոսք Ռուսաստանից, Ռուսաստանի փլուզում) մշուշոտ ապագա ունի, ռիսկայնությունը մեծ է»։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
7019:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
10318:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
177Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
186Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
29516.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
29516.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
23416.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
22716.09.2026, 13:18