«Իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում». Տ. Աբրահամյան
![]() 258 Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 15:12 «Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները կատեգորիկ դեմ արտահայտվել են միայն միջանցքին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նույն հայտարարության մեջ ասում է, որ տեր է ՀՀ տարածքին, բայց այս պարագայում ակնհայտ է, բառացի չի ասվում, որ մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն այդ հայտարարությունը և վարչապետի սահմանած «կարմիր գծերը» ցույց են տալիս, որ այս հարցում էլ որևէ խնդիր չունեն»,- «Ազատության» եթերում՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հակառակորդի հռետորաբանությանը և սպասվելիք իրադարձություններին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանական տեղեկատվական քարոզչությունը ցույց է տալիս, բառիս բուն իմաստով ասվում է, որ ՀՀ փրկության համար պետք է հանձնել Արցախը։ Շատ ծանր է արձանագրել, որ այս չորս տարվա ընթացքում իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում, և դրա դիմաց պատրաստ են զիջել Արցախը ու ՀՀ տարածքից այլ բնակավայրեր»,- ասաց Աբրահամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
