Հայաստանի մի խումբ փորձագետներ առաջարկությունների փաստաթուղթ են ներկայացրել Նենսի Փելոսիին Երևան կատարած այցի ընթացքում
![]() 285 Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 20:48 Հայաստանի մի խումբ փորձագետների անունից անվտանգության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը ներկայացրել է առաջարկությունների ստորև ներկայացվող փաստաթուղթը ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Երևան կատարած այցի ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում՝ նշանառության տակ առնելով Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանները, օգտագործելով զինատեսակների լայն զինանոց, այդ թվում՝ ծանր հրետանի ու մարտական ԱԹՍ-ներ։ Որպես հետևանք, Ադրբեջանը ներխուժել ու օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 10 ք/կմ տարածք։ Այս ագրեսիան հաջորդել է 2021 թ․-ի մայիսին ու նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ևս 45 ք/կմ ինքնիշխան տարածք։ Ավելին՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը նախապատրաստում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական հավակնությունները։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ոգեշնչված անցյալում ուժի կիրառման միջոցով ձեռք բերած արդյունքներից և չբախվելով որևէ հետևանքների (ուղղված ավտորիտար ռեժիմին կամ ամբողջ երկրին)՝ Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել բռնությունն ու ագրեսիան՝ որպես միջազգային հարաբերություններում հարաբերվելու մեթոդ՝ նպատակ ունենալով ուժով գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապահով կյանքի և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքներից զրկելուն ուղղված իր քաղաքականությունը։ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները կտրուկ փոխել են Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը։ Բռնապետական վարչակարգերը ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, և Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, կարիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակային աջակցության։ Այսպիսով՝ մենք խնդրում ենք Ձեզ դիտարկել հետևյալ գործողությունների իրականացման հնարավորությունը.
Արեգ Քոչինյան – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան Արմինե Մարգարյան - Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, Երևան Ալբերտ Ներզեթյան – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան Արթուր Սաքունց – Իրավապաշտպան, Վանաձոր |
«Իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերն ինձ լռեցնելու նպատակ են հետապնդում». Միհրան Մախսուդյան
217Երեկ, 22:00«Նիկոլը լավ գիտի՝ ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ուստի բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ». Արմեն Հովասափյան
134Երեկ, 20:54«Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ մարդ». Լիդյա Մանթաշյան
225Երեկ, 20:42«ՀԷՑ-ի պետականացման որոշումը ճիշտ ռազմավարական քայլերից մեկն է». Սեդա Աղբալյան
277Երեկ, 18:56«Իշխանությունը թիրախավորել է ազնվականությունը և մասնավոր սեփականության իրավունքը». Վարդան Բալյան
280Երեկ, 18:42«Միեւնոյն զօրակցութիւնը կը ցուցաբերէի՞ք Հռոմի Պապին նկատմամբ որեւէ նման արտայայտութեան». ՀՅԴ
159Երեկ, 18:18«Եթե ամեն ինչ բացահայտել էր Աբազյանը, ինչո՞ւ հեռացրեցիք»․ Էլինար Վարդանյան
202Երեկ, 17:36«Աշխարհում չկա պետություն, որը լիարժեք ինքնիշխան որոշումներ է կայացնում»․ Սուրեն Սարգսյան
186Երեկ, 17:30