Ավինյանը դատական 6 հայց է ներկայացրել ԶԼՄ-ների և ՀՀ նախկին վարչապետի դեմ. «Հրապարակ»
![]() 246 Շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ., 09:54 «Հրապարակ»-ը գրում է. «Տիգրան Ավինյանի գլխավորած կառույցը՝ «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» անունով (ԱՆԻՖ), այս պահին 6 դատական հայց ունի ԶԼՄ-ների դեմ։ Ֆոնդը դատի է տվել «Հրապարակ», «168 ժամ» թերթերին, «Փաստինֆո» կայքին, այս ռեսուրսների լրագրողներին, ովքեր հանդգնել են հետաքրքրվել Ավինյանի ղեկավարած ֆոնդի գործունեության ֆինանսական կողմով։ Հանրային պարզ հետաքրքրությունը, որը նաև պետական ֆինանսական միջոցների ծախսման ուղղությամբ հետաքրքրություն է, հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Տ․ Ավինյանը համարել է իր ղեկավարած կառույցի՝ հիմնադրամի գործարար համբավին հասցված վնաս։ Տիգրան Ավինյանի թիրախում միայն լրատվամիջոցները չեն, նա դատի է տվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ միայն այն բանի համար, որ վերջինս իրեն թույլ է տվել կարծիք-կասկած հայտնել, թե ազգային ավիափոխադրողի ընտրությունն առանց մրցույթի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այդ կասկածի համար Ավինյանը հայց է ներկայացրել ոչ միայն հարցազրույց տվող նախկին վարչապետի, այլև հարցազրույցը վարած լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ: Ավելին՝ Ավինյանի պահանջով արգելանք է դրվել Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա: Իր, ինչպես նաև ԱՆԻՖ հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի աշխատավարձի չափը, որը գոյանում է այդ թվում նաև պետբյուջեից վճարված գումարներից, Ավինյանը համարում է անձնական տվյալ, որը հրապարակման ենթակա չէ։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ գործունեություն է ծավալելու պարոն Ավինյանը, և ինչպես է ոտնահարվելու հանրության տեղեկացված լինելու իրավունքը, եթե նա հանկարծ հայտնվի Երևանի քաղաքապետի պաշտոնում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
