«ԶՈւ-ն քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերը և ներկայացնում է պատասխանները:
Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած և դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը:
Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի և վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:
Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է և արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերևույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետևաբար, մարտունակության վրա:
Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլևս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, և ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ:
Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:
Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջևանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները և դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար:
Նախիջևանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:
Մոտեցումս հետևյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով և ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով:
Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արևմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները:
Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները:
Նշեմ նաև, որ զենքի և զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։
Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում:
Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։

«Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ». Անդրանիկ Քոչարյան
512:12
«Իսկ 1000 տարի առաջ Ռուբինյան ազգանունով մեկ այլ Ռուբեն հիմնեց Կիլիկիայի Հայկական իշխանությունը»․ Արմեն Հովասափյան
812:06
«Ռոբերտ Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3411:54
«Իսրայելը համաձայնություն չի տվել Խաղաղության խորհրդի՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագրին»․ Նեթանյահու
9711:39
«Իրանին «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի»․ Վարդան Ոսկանյան
5411:18
«Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6710:54
«Հորմուզի նեղուցը կբացվի, կամ Իրանը շատ ուժեղ հարված կստանա»․ Թրամփ (տեսանյութ)
19110:27
«Պետք չի զարմանալ, որ ՌԴ իշխանությունները չեն շնորհավորում ՀՀ վարչապետին». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
7110:24