«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես պատմության մեջ եթե-ներ սիրում եմ դնել:
Օրինակ, ինչ կլիներ, եթե 1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, որը հիշում եմ ինչպես այս օրը, Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ, այլ, օրինակ, Հայաստանի կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանը:
Կամ, օրինակ, իշխանության գար ոչ թե ողջախոհությունը, չափավորությունն ու ռեալ պոլիտիկը, այլ հայկական Էլչիբեյը կամ հայկական Գամասախուրդիան:
Վերջերս շատ եմ մտածում, որ գուցե ավելի լավ լիներ Արցախը հայաթափվեր 1990-1991-ին, որպեսզի արցախահայության ու Հայաստանի հայության երկու սերունդ մենք չուղարկեինք մահվան դուռը, չլինեին Եռաբլուրներ:
1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի վերջին գումարման խորհրդարանի նախագահ:
Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:
Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը՝ 110 ձայն:
Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը՝ 124:
Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ՝ Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը: Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը՝ 81, Տեր-Պետրոսյանը՝ 123:
Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը՝ 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10403:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11402:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
30500:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
196Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
89Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
92Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
95Երեկ, 21:36