Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից՝ ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, և անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:
Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները, որպես կանոն, պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ: Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջև դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է:
Ի դեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում՝ կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում, հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են: Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերող մահեր են»:

«Ժողվրչոն թիկնապահներով, մատուցողուհիներով խաշ է ուտում բակում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1014:18
«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան
4413:48
«Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը՝ մեր հակառակորդի նվագի տակ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5213:30
«Եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի»․ Արամ Սարգսյան
5213:18
«Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր»․ Սերժ Սարգսյան
5713:12
«Գիշերը խախտվել է երկրի սահմանադրական կարգը»․ Նավրոցկի (տեսանյութ)
11412:55
«ԱԺ-ն պետական ինստիտո՞ւտ է, թե՞ անձնական հաշիվներ պարզելու ակումբ»․ Մհեր Կարագոզյան
6612:18
«Կարծում եմ՝ կռիվը պլանավորված էր իշխանությունների կողմից»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7112:06