«Իրանին «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։
Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։
Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։
Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ»։

«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
323:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
3423:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5322:48
«Պետք է ճանապարհային քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս «բեսպրեդելը»»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
3822:30
«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5022:06
«Իրավապահ մարմիններին առաջարկում եմ զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6821:42
«Տպավորություն է, թե Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են միմյանց ծառայեցնել որպես բռնցքամարտի տանձիկ»․ Հակոբ Բադալյան
6021:18
«Նիկոլ Փաշինյանը ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6521:12