«Զարմանալի լկտիություն՝ կեղծ «խաղաղության» ոչ լեգիտիմ երկրպագուների կողմից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն կատարյալ հիմարը, բացահայտ տգետը կամ գիտակցված սադրիչը կարող է հրճվանքով գոռալ. «Բա որտե՞ղ են այն երեք հարյուր հազար ադրբեջանցիները, որոնք պետք է գային Հայաստան», ակնարկելով, թե իբր այդպիսի թեմա գոյություն չունի։
Նախ՝ ո՞վ է ընդհանրապես ասել, որ արդեն օգոստոսի 8-ին ադրբեջանցիները պետք է զանգվածաբար ժամանեին Հայաստան։
Կամ գուցե նույն եռանդով այդ հարցը պետք է ուղղեք Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցման նախագծի անմիջական հեղինակ ձեր «ազիզ ախպեր» Իլհամ Ալիևի՞ն։
Կամ նրա մինիոն Հիքմեթ Հաջիևին, որն այդ ծրագրի գլխավոր գաղափարախոսներից մեկն է։
Բայց թրքասեր թավշյա խոսափողերն ու ոչ սրանց լեգիտիմ պատգամավորները համարձակվում են հեգնանքով խոսել միայն հայերի հասցեին։ Իսկ թուրքերի և ադրբեջանցիների հասցեին ինչ-որ կերպ այդ նույն հարցերը բարձրաձայն հնչեցնելու համարձակությունը չի բավականացնում։
Կամ գուցե այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետության Արտաքին հետախուզության ծառայությա՞նը, որը Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցման ծրագիրը գնահատել է որպես ազգային անվտանգության ռիսկ։
Կամ, վերջապես հասկացեք մի պարզ բան․ Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցումը Ադրբեջանի դոկտրինալ նպատակներից մեկն է, որի իրականացման ուղղությամբ այնտեղ հետևողական և համակարգված աշխատանք է տարվում։
Ինչո՞ւ եք կրկին ստում սեփական ժողովրդին։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց նրանք, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, թե Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցում երբեք չի լինելու, վաղը առաջիններն են լինելու, որ Տիգրանաշենում կամ Հայաստանի ցանկացած այլ գյուղում կամ քաղաքում նրանց կդիմավորեն ծաղիկներով և կգոչեն. «Կեցցե՛ խաղաղությունը»։
Զարմանալի լկտիություն։
Պարզապես զարմանալի լկտիություն՝ կեղծ «խաղաղության» ոչ լեգիտիմ երկրպագուների կողմից»։

Քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը (տեսանյութ)
414:42
«Խորհրդարանի 6 օրերի քննարկումը՝ համառոտ»․ Արփինե Հովհաննիսյան
2114:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
2414:24
«ԱՄՆ-ն կվերացնի Իրանի նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի վերաբերյալ համաձայնությունից հետո»․ #Reuters
6314:22
«Մենք սրա համար չենք ձեզ ընտրել»․ Արամ Գևորգյան
4613:48
«Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4413:42
«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
5513:30
«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, դա հի՞մք է էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5913:12