«Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում». Անդրանիկ Թևանյան
![]() 224 Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 16:11 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն համոզված է, որ հանուն հայկական, այսպես կոչված, ժողովրդավարության («ժողովրդավարություն» ասելով՝ նա ինքն իրեն նկատի ունի) փրկության աշխարհը Հայաստանի համար անվտանգություն է ապահովելու, ուրեմն՝ առնվազն քաղաքականապես անմեղսունակ է։ Իսկ եթե նա գիտի, որ ժողովրդավարության մասին հուզիչ տեքստերով Հայաստանի անվտանգությունն ապահովված չի լինելու, բայց այդուհանդերձ այդ մասին գրում է, նշանակում է, որ նա Հայաստանի գնով իր կաշին փրկելու և հետագայում ժողովրդավարական համարվող երկրներից մեկում ապաստան գտնելու համար է այդ ամենն անում։ Երկու դեպքում էլ նա չի կարող Հայաստանը ներկայացնել ու առավելևս խաղաղություն բերել։ Իրական խաղաղությունը հնարավոր է նոր բանակցողով, ազգային լայն համախմբմամբ, դաշնակից-բարեկամ երկրների հետ փոխվստահության մթնոլորտի հաստատմամբ, հայկական բանակի վերականգնմամբ, Հայաստանը միջազգային ասպարեզում մանրադրամ չդարձնելու քաղաքականությամբ»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
