«Ոստիկանությանը տված 9 միլիարդ խրախուսանքով կարող էր 60 հազար հոգու համար զրահաբաճկոն և սաղավարտ գնել»․ Հենրիխ Դանիելյան
![]() 346 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 14:18 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է երկրի անվտանգային խնդիրների մասին. «Փաշինյանը պարգևավճարների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան այն գործողությունների, որոնք մեր անվտանգության համար անհրաժեշտ էին։ Այսինքն, օրինակ, ոստիկանությանը տված 9 միլիարդ խրախուսանքով կարող էր մոտավորապես 60 հազար հոգու համար պինդ, լավ զրահաբաճկոն և սաղավարտ գնել»։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները լավ տեսնում են խաղաղության քողի տակ եկած Փաշինյանի քաղաքականությունը և այն, թե ինչ է մեզ սպասվում վաղը. «Փաշինյանը խաղաղության և սիրո քողի տակ եկավ իշխանությունը զավթելու ու հիմա տեսնում ենք՝ դագաղներով եկած մարդն ինչերի է ընդունակ: Խնդիրը Փաշինյանի քայլերի այն հերթականությունն է, որն ի նպաստ ՀՀ-ի չէ»,- ասել է Դանիելյանը: Վերջինի դիտարկմամբ՝ այսօր բանակցային գործընթաց գոյություն չունի. «Բանակցային գործընթացն այն չէ, երբ քեզ ինչ-որ բան են պարտադրում կամ վերջնագրով են խոսում քեզ հետ: Երբ մենք բանակցում էինք, բանակցում էինք, թե ինչ ենք ունենալու, ինչ է ստանալու Հայաստանը, Արցախը, և մենք ինչ օգուտ ունենք այդ բանակցությունների շրջանակներում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
