ՀՀ-ում տեղակայված ընկերությունն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում
![]() 253 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 21:24 Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում. այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ: Դրանց թվում են՝ «Taco LLC»-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար): ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, «Taco LLC»-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այն ընկերությունները, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
