«Երևանը պետք է ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպից». Արման Բաբաջանյան
![]() 232 Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 22:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019թ. այդ օրերի պաշտպանական գերատեսչության ապիկար ղեկավարության հորդորով, ելնելով Հայաստանի և Արցախի անվտանգության նկատառումներից, չնայած Արևմուտքի բացարձակ անհամաձայնությանը, Հայաստանը Սիրիայում ՌԴ հրամանատարության ներքո հումանիտար առաքելություն ուղարկեց այդ երկիր: Ուկրաինական ճակատում անհաջողությունների պատճառով Ռուսաստանը, կարծես, դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: Ի՞նչ է մտածում Հայաստանն այս առթիվ: Սիրիա զորք ուղարկելը, այդ օրերի պաշտպանության կարճամիտ նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ ավելացնելու էր Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին, էապես փոխելու էր մեր երկրի դիրքավորումը, ավելի դիմակայուն էր դարձնելու: Հետագա դեպքերն ու իրադարձություններն այլ բան էին գուժում՝ արտաքին ռեգիոնալ խոշորամասշտաբ փոփոխությունների բերումով Հայաստանն արդեն կորցրել էր իր կարևորությունը Ռուսաստանի համար, դրա նշաններն ի հայտ եկան ապրիլյան պատերազմին, բայց Երևանը չէր հավատում, չէր ուզում հաշտվել այդ մտքի հետ: Չնայած Վաշինգթոնից, Բրյուսելից ստացվող բազմաթիվ զգուշացումներին, Երևանը որոշեց հանուն հավելյան անվտանգային հովանոցի աշխարհի կողմից մերժված ռուսական հրամանատարության ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել: Արդյունքում, թեև ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն էապես նվազեցրել էր այդ երկրի ներգրավվածությունը հետխորհրդային տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում, այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ քայլեր, որոշումներ և հայտարարություններ ավելի նվազեցրին Արևմուտքի ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանային հարափոփոխ գործընթացներում: Հետևանքը 2020-ի ավերիչ պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ առնվազը երկու ծրագրի իրագործումն էր՝ Արցախի նվաճումը պատերազմով և հայկական պետականության կազմաքանդումը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Ռուսաստանն ու Թուրքիա չեն կարողացել իրականություն դարձնել՝ տարածաշրջանի ուժային բալանսը վերականգելու Երևանի ձգտումների պատճառով: Գալով Սիրիայում հայկական հումանիտար առաքելությանը: Հաշվի առնելով Երևանի և ԱՄՆ-ի խորացող հարաբերությունների հեռանկարայնությունը՝ Երևանն այս հարցում պետք է նախաձեռնողականություն հանդես բերի և ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը սիրիական Հալեպից»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
