«31 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար». Նորայր Նորիկյան
![]() 204 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 16:51 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «31 միլիոն ՀՀ դրամ՝ Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար։ Կներե՛ք՝ ո՞ւմ եք ձեռ առնում․․․ Գործող Ազգային ժողովի 1/3-ը կազմող խորհրդարանական ընդդիմությունը փաստացի չի աշխատում, օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում, փոխարենը ստանում է աստղաբաշխական աշխատավարձ ու մսխում իրեն ձայն տված քաղաքացիների վստահությունը։ Քաղաքական մեծամասնության աշխատանքի արդյունավետությունն ու հետևանքները տեսնում ու սեփական մաշկի վրա զգում ենք բոլորս։ Արդյունքում, ըստ էության, ունենք միակուսակցական խորհրդարան, ինչը որակապես ապալեգետիմացնում է այդ իշխանության էությունն ու գործունեությունը։ Մի առիթով նշել էի, որ սա մեր ամենախայտառակ խորհրդարանն է։ Այս խորհրդարանն իր անբովանդակությամբ, կիսագողական ընկալումներով և տղայական հարթության մակարդակում հարցերը լուծելու վճռականությամբ հավակնում է գերազանցել իր նախորդներին: Ցավոք սրտի, իշխող մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունն ու պատասխանատվության աստիճանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ ասելիք ունի, ո՛չ էլ անելիք, որը արմատապես կտարբերվի մեծամասնության քայլերից: Այս ֆոնի վրա իսկական աբսուրդի ժանրից է կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար 31 միլիոն ՀՀ դրամ հատկացնելու մասին։ Կներե՛ք, Դուք ո՞ւմ եք Ձեռ առնում, կամ ինչո՞ւ եք մեր ժողովրդին հիմարի տեղ դնում․․․»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
