«Կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։
Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել»:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
118Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
218Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
56919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
37018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
35018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
80515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
104513.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
320613.08.2026, 00:33