Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արցախցիները փակել են նախագահականի մուտքը․ նրանք ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին

Արցախցիները փակել են նախագահականի մուտքը․ նրանք ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին
1182
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 21:36

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ինքնաբուխ հավաք է։ Քաղաքացիներն այս պահին փակել են նախագահական նստավայրի մուտքը և պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա՝ պատասխանի իրենց հուզող հարցերին:

Նրանք 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների

Նշենք, որ նախագահականի մուտքը հսկում են մեծաթիվ ոստիկաններ։