Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայաստանում ընդամենը մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ»․ Ստեփան Դանիելյան

«Հայաստանում ընդամենը մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ»․ Ստեփան Դանիելյան
267
Կիրակի, 09 հոկտեմբերի, 2022 թ., 16:48

Քաղաքագետ ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում ընդամենը մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ, դա Նիկոլն է։
Նիկոլի ապագայի նախագիծը Գլոբալ Կապիտուլյացիան է. տալիս է ամեն ինչ և ում տունը մնա Նիկոլի Ապագա Նախագծի սահմաններում, գոնե մոտակա տարիների կտրվածքով, իր գլխի վերևը տանիք կունենա, հետագան էլ կյանքի ցույց կտա, ում տունը կհայտնվի Արևմտյան Զանգեզուրում, նրա բախտն էլ չի բերել, բայց դա էլ իր պրոբլեմն է։
Ամբողջ խնդիրն այն է, որ դրան այլընտրանքային Ապագայի Նախագիծ ոչ ոք մինչ այժմ չի ներկայացրել։ Դրա պատճառով էլ Նիկոլն իրական մրցակից չունի»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան