««Հայաստան» խմբակցությունը կառավարության գրավոր պատասխանին է սպասում, ինչը թույլ կտա դատական նոր գործընթաց սկսել». Արծվիկ Մինասյան
![]() 223 Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 16:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ իրենք հարցադրումներ են ուղարկել կառավարությանը։ Այդ հարցադրումները վերաբերում են իշխանությունների՝ 2021 թվականի նախընտրական ծրագրի մոտեցումներին, որոնք համադրվել են կառավարության ծրագրի, նաև 2022 թվականի տարեկան զեկույցի ձևակերպման հետ․ «Երբ 2018-ին գալիս էին իշխանության, բոլորս հիշում ենք, թե ինչ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում։ Մեր քաղաքացիները պետք է համացանցում հետևեն նրանց հայտարարություններին, նախընտրական խոստումներին, թե ինչպիսի հայտարարություններ էին անում ՀՀ-ի ու Արցախի ուժեղ բանակի վերաբերյալ։ Մեր հայրենակիցների ճնշող մասին թվում է, թե այն, ինչ մենք ասում ենք, ուղղակի ուզում ենք վարկաբեկել գործող իշխանություններին, բայց այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ապագա ունի, եթե Փաշինյանին հեռացնի իշխանությունից»,- հավելել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ ««Հայաստան» խմբակցությունը կառավարության գրավոր պատասխանին է սպասում, ինչը թույլ կտա նոր դատական գործընթաց սկսել ու վերջապես արթնացնել քաղաքացիներին»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
