Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են. «Ժողովուրդ»
![]() 211 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են: Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախաքննական մարմինը որոշել է նորից քննել տարիներ առաջ տեղի ունեցած ինքնասպանությունների գործերը: Ինչպես հայտնի է, նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլևս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
