ԱՄՆ-ը մատնանշել է իր գլխավոր հակառակորդներին
![]() 233 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 23:30 Միացյալ Նահանգները Չինաստանը տեսնում է որպես գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավեր, իսկ Ռուսաստանի հետ կապված՝ Մոսկվային զսպելու կուրս է որդեգրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Ճեպազրույցում նախագահի օգնականը խոսել է ԱՄՆ անվտանգության նոր ռազմավարության մասին։ «Մենք գիտակցում ենք, որ աշխարհաքաղաքական առումով Չինաստանը ներկայացնում է Ամերիկայի ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերը: Եվ չնայած այն մեծ մասամբ լինելու է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այն ունի նաև գլոբալ հարթություն», - ասել է նա: Ջեյք Սալիվանը պարզաբանել է, որ Վաշինգթոնը չի ցանկանում աշխարհի կոշտ բաժանում բլոկների, սառը պատերազմ կամ բացահայտ առճակատում։ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նոր տարբերակը պարունակում է 48 էջ։ Այն նախանշում է ԱՄՆ վարչակազմի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև թվարկում է երկրին սպառնացող հիմնական սպառնալիքները։ Վաշինգթոնը պատրաստվում է մրցակցել Պեկինի հետ և զսպել Մոսկվային։ «ՉԺՀ-ն և Ռուսաստանը գնալով ավելի են կապվում միմյանց հետ, սակայն նրանց առաջադրած մարտահրավերները տարբերվում են կարևոր առումներով: Մենք առաջնահերթություն կդարձնենք ուժեղ մրցակցային առավելության պահպանումը Չինաստանի նկատմամբ՝ միաժամանակ սահմանափակելով դեռևս սկզբունքորեն վտանգավոր Ռուսաստանին»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
