Գործող իշխանություններն ավելի մեծ ուժով են սեղմում պետության կոկորդը. «Փաստ»
![]() 223 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 10:00 «Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արատավոր երևույթներն արմատախիլ անելու խոստումների ալիքի վրա, ինչին նրան ճանաչողները բացարձակ չէին հավատում, սակայն հավատացողներն անհամեմատ շատ էին: Հիմա այնպիսի պատկեր ունենք, որ անցյալը կարող է շատ դեպքերում ուղղակի գունավոր երազ թվալ։ Պատերազմի ու փաշինյանական պարտության, բազմաթիվ կորուստներից զատ, դժգույն իրավիճակը հատկապես տեսանելի է պետական կառավարման համակարգում, որտեղ կուսակցականացման արշավը շարունակվում է։ Մի խոսքով՝ ՔՊ-ն շարունակում է ներքին զավթման գործընթացը: Բազմաթիվ են դեպքերը, երբ պետական համակարգի աշխատողները, որոնք չեն կիսում իշխող ուժի՝ ՔՊ-ի քաղաքական ուղեգիծը, թիրախավորվում են կամ ազատվում աշխատանքից։ Եվ, անկախ մասնագիտական որակներից ու կրթությունից, ՔՊ-ական լինելը, առավել ևս 2018 թվականին «քայլած» լինելը նշանակում է մրցակցային առավելություն։ Եվ այդպիսի մարդկանց առաջ բացվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու դռները։ Իսկ օրինակները բոլորիս աչքի առաջ են, թե ինչպես կարող են այնպիսի անձնավորություններ, որոնց հիմնական գործը նախկինում եղել է պարտքով տարբեր բարեր ու զվարճանքի այլ վայրեր հաճախելը, հիմա հայտնվել են պետական կառավարման առանցքային օղակներում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
