«Երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը». Դավիթ Բաբայան
![]() 765 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 14:12 Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը․ «Ընդհակառակը, 1996-1997թթ-ից հետո, երբ Արցախը փաստորեն դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել այդ ձևաչափը և այդ ձևաչափի վերականգնումը մնացել է մեր օրակարգում: Բայց այդ, բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, դա Մինսկի խումբն է, որի փաստաթղթերում նշված է, որ Արցախը և՛ հակամարտության, և՛ բանակցությունների կողմ է: Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ: Մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձևաչափը, բանակցենք: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բանակցությունները կարող են ստանալ այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ՝ ի դեմս Արցախի, պետք է գնա, փոշմանած խնդրի, ասի՝ «կներես, մայր երկիր, այսինքն՝ Ադրբեջան, մենք մի ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք, ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմ», դա չի՛ լինելու»,- ասել է Բաբայանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
