Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Երևի Հայաստանի քաղաքական նորագույն պատմության ամենամեծ գաղտնիքն է». Վահրամ Աթանեսյան

«Երևի Հայաստանի քաղաքական նորագույն պատմության ամենամեծ գաղտնիքն է». Վահրամ Աթանեսյան
246
Կիրակի, 16 հոկտեմբերի, 2022 թ., 02:24

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Հայաստանում 1998թ․ իշխանափոխությունը, եթե այդ պահի աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատենք սթափ, ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Այդ են վկայում նաև բանակցային գործընթացի հետագա երկու փուլերը՝ Քիուեսթը և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ «փարիզյան սկզբունքների» քննարկումները։ Բայց թե ինչպե՞ս է այդ ամենը երկու տասնամյակից ավելի ներկայացվել քարոզչական տրամագծորեն հակառակ դիտանկյունից, երևի Հայաստանի քաղաքական նորագույն պատմության ամենամեծ գաղտնիքն է»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան