«Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա»․ Նորայր Նորիկյան
![]() 286 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 00:12 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հերթական հոդվածը ընթերցելուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի, որ Հայաստանում արդարության ճգնաժամը հաղթահարելուց հետո, իրավական պետություն կառուցելուց հետո, ընտրովի ու արդարադատության տխրահռչակ ավանդույթը վերացնելուց հետո, քաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված ու քաղաքական պայմանավորվածության արդյունքով որևէ մեկին չպատժելու թուլամորթ քաղաքականության ավարտից հետո, ինչպես նաև իսկապես պատասխանատվության ինստիտուտն ամրապնդելուց հետո բոլոր այն մարդիկ, որոնք հնարավորություն են ունեցել իրենց կառավարման օրոք արժանապատվության դիրքերից լուծել Արցախի հարցը, մանավանդ որ այդ լոզունգներով էլ զավթել են իշխանությունը Հայաստանում, սակայն վիժեցրել են հարցի հնարավոր լուծումը, մսխել են արցախյան պատերազմի հաղթանակի ռեսուրսները, ավելի՛ն, հնարավորություն են տվել, որ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվի ու պատրաստվի ռևանշի, իսկ վերջում փախել են պատասխանատվությունից՝ մեր երկիրը կանգնեցնելով կործանման եզրին, պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենախիստ ձևով։ Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
