«Գազպրոմ»-ը հնարավոր է համարում «Հյուսիսային հոսքեր»-ի համար Թուրքիայի տարածքով գազի վերաուղղորդումը
![]() 305 Կիրակի, 16 հոկտեմբերի, 2022 թ., 19:00 «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հնարավոր է համարել, որ թուրքական հանգույցով կարելի կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած ծավալները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: «Խոսքը բոլոր այն դուրս մնացող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք «Հյուսիսային հոսքեր»-ի վրա միջազգային ահաբեկչության գործողությունների հետևանքով, այդ պատճառով դրանք կարող են նշանակալի ծավալներ լինել», – ասել է Միլլերը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։ Ի պատասխան հարցի, հնարավոր է արդյոք արդյոք ապագա հանգույցով վերաուղղորդել հյուսիսայինն ամբողջ ծավալները, նա պատասխանել է. «Գիտեք, ոչ մի անհնար բան չկա»։ Միլլերը հիշեցրել է, որ «Գազպրոմ»-ն ունի «Հարավային հոսք» նախագծի իրականացմանը նախապատրաստման փորձ։ Նախագիծը դադարեցվել է և ավելի ուշ վերածվել «Թուրքական հոսք»-ի: «Հարավային հոսք»-ն ի սկզբանե նախատեսված էր 63 մլրդ խորանարդ մետր գազի հզորությամբ։ «Այդ պատճառով, եթե խոսենք նույնիսկ գազատարի նախագծման տեխնիկական փաստաթղթերի մասին, ապա «Հարավային հոսք»- ի համար այդ ամենը ժամանակին արդեն արվել է»,- նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքեր»-ի գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Նա այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
|

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
347Երեկ, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
89811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
43311.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
45211.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
32211.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
35311.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
66710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
154610.03.2026, 00:25
