«Ունեք մեկ շաբաթ ժամանակ․ սա շանտաժ չի»․ Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. ««Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ դուք ունեք Հատիսի հողերից հրաժարվելու համար մեկ շաբաթ ժամանակ։ Թե ոնց եք հրաժարվում, ինչ մեխանիզմներով եք համայնքին վերադարձնում, դա ձեր մտածելու խնդիրն է։ Եթե մի շաբաթում հրաժարվեք ու հայտարարեք դրա մասին, ես խոստանում եմ, որ ամեն կերպ կփորձեմ համոզել իմ ընկերներն, որ դատական պրոցես չսկսենք։
Եթե առաջիկա շաբաթվա մեջ դա տեղի չունեցավ, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ և՛ Հատիսը վերադարձվի հանրությանը, և՛ առնվազն երկու հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ հողերը օտարող համայնքապետը և հիմնադրամի տնօրենը։ Պետք լինի մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ գնալու ենք։
Հատիսը չի կարող սեփականաշնորհվել ու վերջ։
Սա շանտաժ չի, սա արդար կամպրոմիսի առաջարկ է։ Ժամանակը գնաց»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
53619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
52019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
221916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
161715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
200613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87212.11.2026, 16:00