«Բացառություն է միայն Իրանը, որն ի զորու է փոխել տարածաշրջանի պետությունների ծրագրերը»․ Արթուր Ղազինյան
![]() 222 Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 03:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ռուս-թուրքական դաշինքները չունեն ռազմավարական բնույթ և, որպես կանոն, նպատակ ունեն թույլ չտալ Արևմուտքի (ԱՄՆ) մուտքը Հարավային Կովկաս: Նույն նպատակով հաստատվեց ռուս-թուրքական դաշինքը նախորդ դարի 20-ականներին, որի շրջանակներում հիմնադրվեց «Լենինի անվան» Թուրքիան. բոլշևիկյան Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության շնորհիվ Քեմալ Աթաթուրքին հաջողվեց ստեղծել ժամանակակից Թուրքիան: Հայերի համար այս դաշինքը աղետալի դարձավ հատկապես Սևրի դաշնագրի ստորագրումից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից հայերին առաջարկվեց երազանքի պետություն, ինչը ստիպեց բոլշևիկներին ու թուրքերին գործել՝ ԱՄՆ-ին տարածաշրջան մուտքն արգելափակելու համար: Միակ բանը, որ մինչ այս պահը մինչ հասկացել, թե ինչպե՞ս Լենինի անվան Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, բայց արդեն տեսանելի է, որ գործընթացներն ընթանում են այս պատմական շեղումը վերացնելու ուղղությամբ: Հ. Գ. Այսօրվա իրավիճակի նմանությունը նախորդ դարի նույն ժամանակահատվածի ապշեցուցիչ է. տառացիորեն նույն շահերն են՝ նույն նպատակներով: Բացառություն է, թերևս, միայն Իրանը, որն ի զորու է փոխել տարածաշրջանի պետությունների ծրագրերը...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
