«Մեկ տարի, մեկ ամիս անց որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ». Դավիթ Տոնոյան
![]() 189 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 19:12 Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը: Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից: Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ: «Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դատաքննությունը, հրապարակվել են մեղադրանքները, որոնցում Դավիթ Տոնոյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ մեկ տարի մեկ ամիս անց դեռևս որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ»,- նշել է Սերգեյ Հովհաննիսյանը: Հարցին՝ հրթիռների փորձաքննություն պահանջելո՞ւ եք, պնդելո՞ւ եք այդ պահանջը, Դավիթ Տոնոյանի փաստաբանը պատասխանել է. «Ապացույցների հետազոտման ընթացքում նման միջնորդությամբ հանդես գալու ենք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
