Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը»․ Ռուբեն Վարդանյան

«Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը»․ Ռուբեն Վարդանյան
307
Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 22:16

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում հանդիպեցի երիտասարդ մասնագետների հետ: Եվ նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է:
Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, բայց դուք պետք է բաց լինեք ընդունելու նորը, առաջադեմը, որի շնորհիվ հնարավոր կլինի վստահ առաջ գնալ, զարգանալ ու դիմակայել տեղեկատվական պատերազմներին»:

Աղբյուրը`   Ռուբեն Վարդանյան