ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները
![]() 196 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 23:00 ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ «Դատախազության կողմից այսօր ԲԴԽ ներկայացված երկու միջնորդություններն էլ բավարարվել են»,-նշել է նա։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով: Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
