«Եթե մենք Ղարաբաղը կախում ենք Հայաստանի ոտերից, էդ խաղաղությունը երբեք չի լինելու». Գագիկ Մելքոնյան
![]() 878 Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 00:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 24 TV-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստան-ԼՂՀ երկխոսությանը և խաղաղության պայմանագրի շրջանակում Արցախի հիմնախնդրին՝ ասելով. «Ամերիկացիները, Եվրոպան ասեցին, որ պետք է առանձնացվեն Ղարաբաղի և Հայաստանի հարցերը։ Եթե մենք Հայաստանի հարցը քննարկում ենք ու Ղարաբաղը կախում ենք Հայաստանի ոտերից, էդ խաղաղությունը երբեք չի լինելու, դրա համար ասվեց, որ Ստեփանակերտը ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ»։ «Հիմա մեր գլխին ավելի շատ բանա կուտակվում, քան թե Արցախի։ Ստեփանակերտին ասեցին, որ դու պիտի Բաքվի հետ երկխոսես, իսկ ղարաբաղցիք ուզում են ամեն ինչ էլի բարդեն մեր գլխին։ Գնացեք, խոսացեք, ինչ ա՞ եղել, խոսալուց էլ եք լավ, ճարտար լեզու ունեք․․․, ամեն անգամ իրանք քցում են Հայաստանի վզով ամեն ինչը։ Իրանք գաղտնի մեր թիկունքում ադրբեջանցիների հետ էլ են խոսում, Ռուսաստանի հետ էլ են խոսում, բոլորի հետ էլ խոսում են»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
