«Կուսակցությունների անդամները շատ անգամ չգիտեին, որ իրենք այս կամ այն գաղափարի կրող են». Վահե Գևորգյան
![]() 242 Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 02:18 Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Թուրքիայից BBC-ի լրագրողների խումբ էր եկել Հայաստան։ Այն ժամանակի գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի կուսակցությունների հետ հանդիպումներ ունեցան։ Ապշած էին մի բանից, որ ոչ մի կուսակցություն չէր կարողանում ասել, թե իրենց քաղաքական ուժը ի՞նչ գաղափարախոսություն ունի։ Հարցնում էին՝ աջ եք, ձախ եք, բա ի՞նչի շուրջ եք հավաքվել, ոնց ժողովուրդը տարբերի ում ընտրի։ Վերջը տեսան ոչ մի ադեկվատ պատասխան չեն ստանում, ծրագրերն էին ուզում, որ հասկանան։ Հիմա ծրագիրը կարդում են, ինչ-որ բաներ քչփչում ու ասում, օրինակ, ըստ այս ծրագրի ավելի շատ լիբերալ եք, բայց հակասությունները շատ են։ Երկրորդ զարմանքը էն եղավ, որ կուսակցությունների անդամները շատ անգամ չգիտեին, որ իրենք այս կամ այն գաղափարի կրող են, շատ անգամ նեղվում ու զարմանում էին։ Վերջում զեկույց գրեցին, որ էս խառը վիճակի մասին կարելի ա հետազոտություններ անել»: Աղբյուրը` Վահե Գևորգյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
