Լիզ Թրասը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են աշխատելու այս երկրի բարօրության համար: Մենք դժվար ժամանակներում ենք ապրում և չենք կարող ժամանակ վատնել Պահպանողական կուսակցության մասին խոսելու՝ փոխարենն անելու այն, ինչ պետք է անենք: Սա իմ ուղերձն է իմ գործընկերներին»,- ասել է Թրասը՝ BBC-ին տված հարցազրույցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ընդունում է գործած սխալների պատասխանատվությունը և ցանկանում է ներողություն խնդրել։
Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին և մտավախությանը, որ կառավարությունը կավելացնի պետական պարտքը՝ այն իրականացման համար:
Լիզ Թրասին իր Պահպանողական կուսակցությունից կոչ են անում հրաժարական տալ:

«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
1217:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
2316:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
3016:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
7216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
3216:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
4116:30
«Խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4416:18
«8 տարի է՝ իշխանություն եք, ու մենք ձեռքբերում չունենք». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4716:06