Ի՞նչ զինտեխնիկա է գնում Հայաստանը Հնդկաստանից. մանրամասնում է Արտյոմ Երկանյանը
![]() 246 Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 10:48 Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում թվարկել է այն զինատեսակները, որոնք Հայաստանը գնելու է Հնդկաստանից, և որոնց մասին տարբեր պարբերականներում արդեն հրապարակումներ են արվել․ «Առաջին հերթին խոսքը գնում է «Պինակա» տեսակի 214 միլիմետր տրամաչափ ունեցող հրթիռային համալիրների մասին։ «Սոլարա գրուպ» ընկերությունը, որը արտադրողն է այդ համալիրների, հաստատել է, որ իսկապես Հայաստանից նման պատվեր ստացել է և մտադիր է այդ պատվերը իրականացնել երկու տարվա ընթացքում։ Հնդկական «Indian Defence Research Wing» պարբերականն ավելի մանրամասն տեղեկություն է հայտնում․ նշում է, որ Հայաստանը մտադիր է գնել «Պինակա» համալիրների երեք տարբերակ, որոնց հարվածների հեռավորությունը համապատասխանաբար 35, 37, 45 կիլոմետր են։ Այս համալիրները կարող են ոչնչացնել և՛ կենդանի ուժ, և՛ զրահապատ տեխնիկա, և՛ հրամանատարային կետեր, և՛ կապի հանգույցներ, և՛ ռազմաարդյունաբերական ինֆրաստրուկտուրայի օբյեկտներ։ ՀՀ-ին է մատակարարվելու այս համալիրների չորս մարտկոց, սովորաբար մարտկոցը ներառում է վեց համալիր, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ խոսքը 24 համալիրներ մատակարարելու մասին է։ Բացի «Պինակա» համալիրներից նախատեսվում է այլ տեսակի զինտեխնիկա ևս մատակարարել՝ մասնավորապես՝ հակատանկային հրթիռներ, իսկ ադրբեջանական «Haqqin.az» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը իբր բանակցում է Հնդկաստանի հետ «Պիլոտուս» տեսակի անօդաչու սարքեր գնելու թեմայի շուրջ, որոնք իրենց ֆունկցիաներով նման են թուրքական բայրաքթարներին»,- նշել է Երկանյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
