Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Առնվազն գլխից հիվանդ պետք է լինես, երբ քո դաշնակիցը քեզ ոչինչ տալ չի կարող, չողջունես այս այլընտրանքը». Արծրուն Հովհաննիսյան

«Առնվազն գլխից հիվանդ պետք է լինես, երբ քո դաշնակիցը քեզ ոչինչ տալ չի կարող, չողջունես այս այլընտրանքը». Արծրուն Հովհաննիսյան
321
Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 11:42

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր է վերադարձել դիրքերից․ «Զորքը լավ պատրաստված է և քիչ է տրվում տարբեր տեսակի խարդավանքների: Մարդիկ այնտեղ լուրջ գործով են զբաղված, պարապուրդի չեն մատնված»:
Հովհաննիսյանը անդրադարձել է Հնդկաստանից զենքի ձեռքբերմանը. «2014 թվականից անընդհատ ասել եմ, որ Հնդկաստանը լուրջ այլընտրանքային ռազմատեխնիկական ուղղություն է: Հայկական տիրույթում ոմանք Հնդկաստանի հետ մեր աշխատանքը համարում են ռիսկային, պրոբլեմատիկ։ Առնվազն գլխից հիվանդ պետք է լինես, որ այս իրավիճակում, երբ քո դաշնակիցը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում քեզ ոչինչ տալ չի կարող, չողջունես այս այլընտրանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Առնվազն գլխից հիվանդ պետք է լինես, երբ քո դաշնակիցը քեզ ոչինչ տալ չի կարող, չողջունես այս այլընտրանքը». Արծրուն Հովհաննիսյան