«ԱՄՆ-ի վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է». Վեդանտ Պատել
![]() 1138 Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 11:12 Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: «Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը (խմբ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), դեսպան Ռիքերը (խմբ. ԱՄՆ պետքարտուրի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր) և մյուսները շարունակում են պնդել՝ այդ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է»,- ասել է Պատելը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
