«Տեղի է ունենում մի գործընթաց, որն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ շահերին»․ Արամ Օրբելյան
![]() 225 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 12:36 «Ի՞նչ է նշանակում 1929-ի քարտեզներով բանակցել դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ. ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը այդ ժամանակ որպես անկախ պետություններ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ՝ գոյություն չեն ունեցել: Երկուսն էլ եղել են միջազգային սուբյեկտ հանդիսացող ԽՍՀՄ կազմում ընդգրկված հանրապետություններ, որոնք սահմաններ չեն ունեցել: Տեղի է ունենում մի գործընթաց, որն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ շահերին: Տեղի է ունենում Հայաստանի պաղեստինացում. Պաղեստինի և Իսրայելի անկախացումից հետո պարբերաբար ընթացող բանակցությունների արդյունքում Պաղեստինի տարածքն անընդհատ փոքրանում է, Իսրայելինը՝ մեծանում․․․»,- 168.am-ի եթերում նշել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը: Խոսելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Օրբելյանն ասել է․ «Ես տեսնում եմ, որ 2018-ի հեղափոխությունը ՀՀՇ-ի ռևանշն էր: Պետք է ընտրենք այնպիսի իշխանություն, որը սուտ չի խոսում: Կարելի է վարել վատ քաղաքականություն, բայց դա չպետք է լինի սուտ. մարդիկ պետք է հասկանան՝ եթե մեկն անընդհատ սուտ է ասում, կամ մի բան հայտարարում է, հետո հերքում է ինքն իրեն՝ պատճառաբանելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել, նրան պետք չէ՛ ընտրել: Մեր խնդիրն է՝ չթողնել որևէ փաստաթուղթ ստորագրել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
