«Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին». Արթուր Ղազինյան
![]() 263 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 23:42 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հյուսիս-հարավ մուլդիմոդալ տրանսպորտային միջանցքը Հայաստանի կողմից պետք է հռչակվի ռազմավարական նշանակության նախագիծ, որի իրագործանը պետք է ուղղվեն բոլոր դիվանագիտական և տնտեսական ռեսուրսները: Այս նախագծին աջակցող բոլոր պետությոնները Հայաստանի բնական դաշնակիցներն են, իսկ դրան խոչընդոտող պետությունները՝ հակառակորդներ: Այս նախագծի վրա պետք է ձևավորվի և իրացվի ՀՀ պետական շահը, դրա վրա պետք է կառուցվի ՀՀ անվտանգությունը, տնտեսական և արտաքին քաղաքականությունները. այն պետք է լինի ելակետ նշված ոլորտներում պետական քաղաքականության մշակման և իրագործման համար: Ցանկացած խոչընդոտ այս նախագծին պետք է ճանաչվի ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, որը ենթակա է վերացման ու չեզոքացման, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարթություններում: Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծման և գործնական իրագործման համար պետք է ամրացվի Իրան-Հայաստան-Վրաստան քաղաքական առանցքը, որին կարող են միանալ նախագծի պոտենցիալ շահառուներ Հնդկաստանը, ԵՄ անդամ պետությունները, իսկ հետագայում նաև Ռուսաստանն ու Չինաստանը, Պարսից ծոցի պետությունները: Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, ինչը կձևավորի ուժերի նոր հավասարակշռություն՝ հաստատելով նոր ստատուս-քվո և երկարատև խաղաղություն: Հ.Գ. Թուրք-ադրբեջանական դաշինքի համար հյուսիս-հարավ միջանցքը գոյաբանական սպառնալիք է և նրանք բոլոր հնարավոր միջոցներով պետք է ձգտեն խափանել այն՝ փոխարենը կիրառության մեջ դնելով արևելք-արևմուտք միջանցքի նախագիծը՝ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» բացման և Սյունիքը Հայաստանից զավթելու միջոցով: Եվս մեկ պատճառ, թե ինչու չի կարող խաղաղություն լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
