«ՌԴ-ը մատակարարում է անհրաժեշտ ռազմական տեխնիկան, որ ՀՀ-ը պահանջում է, դեռ մի բան էլ ավելի»․ Գառնիկ Իսագուլյան
![]() 945 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 14:54 «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի եթերում նշել է, որ Արևմտյան տերությունների հիմնական խնդիրը Ռուսաստանի տրոհումն է, սակայն Ռուսաստանն ընդդիմանում է և փորձում է սեփական քաղաքականությունը վարել: Այս նպատակին հասնելու համար Արևմուտքը տարածաշրջանային երկրներին փորձում է ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում․ «Ռուսական նավը երկու խարիսխ ունի՝ Հայաստանը և Տաջիկստանը: Հայաստանը որպես Ռուսաստանին պահող խարիսխ՝ 99 տոկոս դերակատարություն ունի, Տաջիկստանը՝ 1 տոկոս: Արևմուտքի ողջ խնդիրը Ռուսաստանը պահող խարիսխը՝ Հայաստանը, վերացնելն է: Հայաստանը վերացնելու դեպքում վերանում է Ռուսաստանից դեպի հարավ ընկած տարածաշրջանում որևէ պատնեշ, և թուրքական աշխարհը՝ թուրքական յաթաղանը, միավորվում է։ Այս պայմաններում Հայաստանը կարող էր Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի հիմնական կապող օղակը լինել»։ Խոսելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին՝ Իսագուլյանն ասել է․ «Նույնիսկ այս պայմաններում ՌԴ-ը մատակարարում է բոլոր այն անհրաժեշտ ռազմական տեխնիկան, որ ՀՀ-ը պահանջում է, դեռ մի բան էլ ավելի։ Ես կարող եմ նույնիսկ ասել՝ ինչ զինատեխնիայից ինչ քանակ է ներմուծվել Հայաստան՝ ՌԴ համար այս ծանր օրերին, և Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք առանց իմանալու խոսում են․․․»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
