«ՀՀ-ում այդ տեղեկությունը հանրության մի մասը կմեկնաբանի հետևյալ կերպ». Հակոբ Բադալյան
![]() 248 Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 00:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գրեթե վեցամսյա դադարից հետո տեղի է ունեցել ՌԴ ու ԱՄՆ պաշտպանության նախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և միջազգային անվտանգության այլ հարցեր: Հայաստանում այդ տեղեկությունը հանրության մի մասը կմեկնաբանի հետևյալ կերպ՝ ռուսների վիճակն այնքան վատ է, որ ստիպված են խոսել ամերիկացիների հետ ու պայմանավորվել: Մյուս մասը կմեկնաբանի հետևյալ կերպ՝ ռուսներն այն աստիճան են ուժգնացրել Ուկրաինային ուղղված հարվածները, որ ամերիկացիներն են խոսել՝ պայմանավորվելու ակնկալիքով: Կարծիքս գործնականում այն, որ վերջին անգամ մայիսի 13-ին հեռախոսազրույց ունեցած Օսթինն ու Շոյգուն խոսում են հոկտեմբերի 21-ին, անշուշտ վկայում է այն մասին, որ այդ խոսակցությունը նվազագույն աստիճանի պահանջվածություն ունեցել է երկուստեք: Ում մոտ ավելի շատ, ինքս բնականաբար չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց այդօրինակ շփումները հակված եմ գնահատել դրական՝ ընդհանուր իրավիճակի կառավարելիության առումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
