Իրանի հյուպատոսն անդրադարձել է Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու տեղեկություններին
![]() 265 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 19:30 Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատո՞ւմ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
