«Եթե որևէ նիկոլական նորից կբերի այդ փաստարկը, խորհուրդ կտամ հակադարձել հետևյալ օրինակով». Ռուբեն Մելիքյան
![]() 369 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 23:12 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Շատերն են բարձրաձայնում այն տրիվիալ ճշմարտությունը, որ այս ծանրագույն վիճակից ելքը պարտադիր պետք է սկսի նիկոլի ու իր թիմի հեռացմամբ։ Ասում են՝ այդ տրիվիալ ճշմարտությունը դեմ առ դեմ բարձրաձայնողներին նիկոլն ու իր էմանացված մանկլավիկները պատասխանում են իրենց ստացած «ժողովրդի քվեի» փաստարկով։ Եթե այսուհետ որևէ նիկոլական նորից կբերի այդ ապուշ փաստարկը, ապա խորհուրդ կտամ հակադարձել հետևյալ օրինակով. եթե վաճառողի գովքին հավատալով՝ խանութից գնեք 5 կիլո կռիսի թույն, բայց պարզվի՝ այն ոչ թե սպանում է կռիսներին, այլ հակառակը՝ բարձրացնում է նրանց ախորժակն ու տրամադրությունը, ապա ի՞նչ կանեք. էդ 5 կիլո կեղծ թույնը մինչև վերջին գրամը կշահագործե՞ք, թե՞ կտաք վաճառողի գլխին ու կփորձեք ձեռք բերել որակյալ թույն։ «Ժողովրդի քվեն» տրվել է կոնկրետ պլատֆորմին, և հիմա արդեն անվիճելի է, որ այդ պլատֆորմը տապալվել է։ Այն կեղծ էր ու չաշխատող։ Ուստի քվեն արդեն առոչինչ է։ Փորձել եմ այդ կատեգորիայի համար հնարավորինս ընկալելի օրինակ մտածել»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
