«Ով որ ցանկանում է՝ Իրանում հեղափոխություն լինի, ուրեմն՝ Հայաստանի կործանման կողմնակիցն է». Թորոս Ալեքսանյան
![]() 268 Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 03:12 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ով որ հայ-իրանական կապերի սերտացման դեմ է հանդես գալիս, նա կա՛մ մոլորյալ է, կա՛մ էլ մեր թշնամիների հրահանգներն է կատարում: Ով որ ցանկանում է Իրանում հեղափոխություն լինի ու այաթոլլաների իշխանությունը տապալվի, ուրեմն՝ Հայաստանի կործանման կողմնակիցն է (լինի մոլորյալ, թե դավաճան, տարբերություն չկա): Հասկանում եմ, որ 200 տարի ապրելով Իրանի կողքին, սակայն Իրանից մեկուսի, նրանցից օտարացել ենք, նաև պատմական ու մշակութային ինչ-ինչ կարծրատիպեր են ձևավորվել, որոնք մեր ժողովրդի մեջ վախեր են առաջացնում Իրանի հետ կապված: Մի խոսքով՝ մենք մեզ մենթալ առումով ավելի շատ արևմտյան կամ ռուսական մշակույթների մաս ենք համարում, քան իրանական, բայց պիտի հասկանանք, որ ժամանակները շատ արագ են փոխվում ու նոր իրողությունների հետ հաշվի պիտի նստենք, իսկ այդ նոր իրողություններն այն են, որ մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը մեր դեմ է լինելու (համենայն դեպս պուտինյան Ռուսաստանը հաստատ), Արևմուտքը կբավարարվի միայն հայտարարություններով ու լավագույն դեպքում պատերազմից մազապուրծ եղած հայերին իրենց երկրներում տեղավորելով, Արևմուտքից ավելին սպասելը թեթևսոլիկություն է, միակ երկիրը, որը ռազմապես կմիջամտի ու կխափանի Հայաստանը վերացնելու ծրագիրը, դա Իրանն է, սակայն եթե Իրանում այաթոլլաների իշխանությունը գահավիժի, ապա Իրանը նույնպես կդառնա Հայաստանին թշնամի երկիր ու այդ ժամանակ Հայաստանին հաստատ կսրբեն աշխարհի երեսից: Ու մի բան էլ, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը խանդի տեսարաններ չի սարքի հայ-իրանական մերձեցումից, նրանք թեկուզ և Իրանի հետ լարված հարաբերություններ ունեն, սակայն Հայաստանի անվտանգային վիճակը տեսնելով թույլ են տալիս, որպեսզի մենք սերտացնենք մեր կապերն Իրանի հետ, այնպես որ, այդ ուղղությամբ սպեկուլյացիաներ անողները նույն մոլորյալներն են կամ էլ թշնամիների հրահանգները կատարողները»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
