Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
![]() 212 Կիրակի, 23 հոկտեմբերի, 2022 թ., 16:36 ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել է Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը: Պաշտպանը հայտնել է, որ որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով վիճարկվել է ինչպես հիմքերի, այնպես էլ՝ հիմնավոր կասկածի առկայության հարցը: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հավանական էր համարել խոչընդոտման հավանականությունը՝ ենթադրյալ հանցակիցների նկատմամբ իբրև ազդեցություն գործադրելու ճանապարհով, քանի որ Մանուկյանն ունի կապեր և, ըստ նախաքննությամբ ձեռք բերված նյութերի, գործով անցնող մյուս անձինք Մանուկյանի ընկերներն են: Պաշտպանության կողմը խելամիտ չի համարում, որ անձի անձնական հատկանիշները կարող են մեկնաբանվել ի վնաս անձի: Ինչ վերաբերում է հիմնավոր կասկածի առկայությանը, ապա պաշտպանության կողմը գտնում է, որ դատարան ներկայացված փաստաթղթերով հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարվել: Մասնավորապես, դատարանին ներկայացված նյութերը վերաբերում են տուժողի «անհետացմանը», թե երբ է նա իրենց գյուղից անհետացել, համագյուղացիներից ով որ ժամին է անցել տուժողի տան մոտով, երբ են նկատել իր անհետանալը, ինչը կարող է լավագույն դեպքում վկայել, որ առևանգում է տեղի ունեցել, սակայն որևէ կերպ չի կարող հիմնավորել Մանուկյանի առնչությունը՝ ենթադրյալ դեպքին: Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
