«ԱԱԾ-ն որևէ կերպ չհիմնավորեց Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու հիմքերի առկայությունը». Սոս Հակոբյան
![]() 156 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 10:24 «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն որևէ կերպ չհիմնավորեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու հիմքերի առկայությունը ԱԱԾ-ի այսօրվա տեսանյութով որևէ կերպ չհիմնավորվեց օրեր արաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի ուժերով «հերոսաբար» ձերբակալելու օրինականությունը։ Բացարձակ անհասկանալի է նախաքննական մարմնի վարկածը ներկայացնող այդ տեսանյութի հրապարակումը, ինչն առանց վարկածը հիմնավորող որևէ ապացույցի ներկայացման հանրային վստահության կամ վերահսկողության տեսանկյունից որևէ արժեք չունի։ Ամբողջ տեսանյութում ցուցադրվում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին հակաահաբեկչական ուժերի կողմից բերման ենթարկելու, հսկելու, ուժ գործադրելու կադրեր, ինչն ակնհայտորեն հետապնդում է փաստաբանի պատիվը և արժանապատվությունն արատավորելու նպատակ։ Տեսանյութում, իբր թե, թաքցված են բերման ենթարկվողի ինքնությունը, ավելի շուտ՝ դեմքը, սակայն և տեսանյութի կադրերից և քրեական գործում միակ տղամարդ մեղադրյալ հանդիսանալու հանգամանքից ակնհայտ է դիտողի համար, որ բերման ենթարկվողը հենց Էրիկ Ալեքսանյանն է։ Փաստաբանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի դեռ նախաքննական մարմինը չունի կամ չի ներկայացրել որևէ տվյալ, որ կան վերջինիս կողմից փախուստի դիմելու, քննության վրա ազդելու կամ այլ հանցանք գործելու բարձր հավանականության մասին վկայող ամուր իրավական հիմքեր»։ Աղբյուրը` Սոս Հակոբյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
