Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված «հանդգնությունը». «Հրապարակ»
![]() 194 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պնախարար Սուրեն Պապիկյանի և Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է՝ իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Հիշեցնենք, որ Անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»: Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։ Ի դեպ, Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա էր տեղափոխվել այս տարվա մարտին։ Նրան գործուղել էին, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների համար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Դավթաշենի թաղապետի պաշտոնը։ Արձանագրենք, որ իշխանությունը դեմ է կարմիր գծեր պահելուն և զոհվածների ծնողներին քաշքշելն ու ոստիկանություն քարշ տալը խրախուսում է»։ Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
