«1994 թվականից ի վեր Ադրբեջանը որևէ թուղթ չստորագրեց. հիմա գնում են՝ Ալիևի հետ ի՞նչ ստորագրեն». Թևան Պողոսյան
![]() 288 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 12:54 Քաղաքագետ Թևան Պողոսյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանմանը․ «Ռուսաստանն ու Իրանը որոշակի վտանգ են զգում ԵՄ դիտորդների առկայությունից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրսի ուժերը չպետք է ներգրավվեն, բայց դրսի ուժերի մեջ ՌԴ-ն չի մտնում, որովհետև արդեն 30 տարի է՝ ռուս սահմանապահներն են կանգնած հայ-իրանական սահմանին: ՌԴ ԱԳՆ-ն էլ է երեկ արձագանքել: Այստեղ պետք է սկսեր մեր դիվանագիտությունն աշխատել, սակայն մենք պետական ինստիտուտներ ունե՞նք»: Խոսելով խաղաղության պայմանագրի մասին Թևանյանը շեշտել է՝ դրա ստորագրումն ինչ-որ գին է, որը իշխանությունները վճարում են՝ իրենց իշխանությունը պահելու համար. «Չի կարելի այսօր որևէ բան ստորագրել, Ադրբեջանը 1994 թվականից ի վեր որևէ թուղթ չստորագրեց, ինչքան էլ դռների ետևում պարտադրում էին: Երբ ասում ենք՝ պարտադրում են, այդ երկրներն իրենց շահերի համար պարտադրում են, համոզում։ ՀՀ իշխանությունների՝ այս հարցի լուծումը հարցականի տակ է դնում՝ հաջորդ սերունդն այստեղ լինելո՞ւ է, թե՞ ոչ»։ Քաղաքագետի խոսքով՝ Ալիևը նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած իր ստորագրությունը չի հարգել. «Հիմա գնում են՝ Ալիևի հետ ի՞նչ ստորագրեն»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
