«Գուցե ինչ-որ փուլում ՌԴ-ն հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել». Հրաչյա Հակոբյան
![]() 264 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 18:00 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է, այսպես կոչված՝ «միջանցքի» հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը․ «Մենք չպետք է բացառենք, որ այնուամենայնիվ, միգուցե ինչ-որ փուլում Ռուսաստանը հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել, և ինքն էլ գա այդ դաշտ և խոսի եռակողմ ֆորմատով՝ Պուտին-Փաշինյան-Ալիև, առաջ տանի այն թեզը, որ միջանցք չի կարող լինել։ Միգուցե ՌԴ-ն՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ինչու չէ նաև իր և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմը, գա այն մտքին, մանավանդ, որ տեսնում է, թե որքան վճռական է տրամադրված ՀՀ-ն՝ ի դեմս մեր Կառավարության, վարչապետ Փաշինյանի, և այլ որոշում կայացնի, փոխի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, որքանով ես եմ հետևում լրատվությանը, ՌԴ-ն ուղիղ տեքստով չի ասում, որ պետք է միջանցք անցնի ՀՀ տարածքով, բայց մի փոքր ավելի քողարկված է դա անում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
