«Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման մեկնարկը». Արման Բաբաջանյան
![]() 174 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 14:06 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հոկտեմբերի 27 հնարավոր դարձած երկրում և երկրի հետ անցած 23 տարիներին տեղի է ունեցել ներքին ու արտաքին հնարավոր ու անպատկերացնելի հետևանքների մի ամբողջ շղթա, մինչև 2020 թվականի աղետաբեր պատերազմ: Հոկտեմբերի 27-ը սկիզբն էր։ 27-ն ու դրան հաջորդած 23 տարիները, դրանց ընթացքում տեղի ունեցած վերելքներն ու հիմնականում, գերազանցապես վայրէջքներն ու անկումները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի սրում են մի խնդիր՝ ոչ թե փնտրել, թե ինչն էր սկիզբը, այլ հասկանալ տեղի ունեցածի և տեղի ունեցողի բնույթը, էությունը, բովանդակությունը, մասշտաբը։ 23 տարի առաջ գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը: Հոկտեմբերի 27-ին մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը՝ պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն են, այլ՝ կոռուպցիան և թալանը: Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, կասկածի տակ դրվեց Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը դարձավ Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշը: Հայ ժողովրդի և հայկական պետականության համար ճակատագրականության և, ըստ էության, ճակատագրապաշտության «դարաշրջանը» փակելու համար պետք է, ի վերջո, հասնել հանրային նոր մտածողության: Մտածողություն, որը կլինի նվազագույն միֆականացված և առավելագույնս ուղղված կլինի սեփական կարողությունների ռացիոնալ գնահատման, առանց ավելորդ վերամբարձության և հավակնոտության, միաժամանակ սակայն առանց ինքնանվաստացման և թերարժեքության և փոքրության բարդույթի: Հայկական պետականության ամրությունն այդ կայուն զուգահեռի ապահովումն է: Մեկը չի կարող առաջ ընթանալ առանց մյուսի, դա կլինի խաբեություն: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց և ունենալ իրողություններին ոչ թե «լայն փակված աչքերով», այլ բարդույթներից, միֆերից և կարծրատիպերից զերծ մտքով նայելու կարողություն և ուժ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
