«Հայաստանը դիտարկել են որպես «խոպան», ու քերել են որքան կարող են». Տարոն Չախոյան
![]() 253 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 11:42 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2մլն դոլարով տուն գնելու հետ կապված մի կարևոր նրբություն կա, որ կարծես՝ դուրս է մնում հանրության ուշադրությունից։ Բնականաբար էժան են Վիգեն Սարգսյանի այն բոլոր բացատրությունները, թե իբրև ԱՄՆ-ում բարձր է վարձատրվում և դրա շնորհիվ կարողացել է 2 մլն դոլարով առանձնատուն գնել։ Հիմա հարցի բարոյական կողմի մասին։ Վիգեն Սարգսյանը Հայաստանում ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը, համարվել է Հայաստանը պաշտպանող թիվ մեկ անձանցից մեկը, եթե ոչ թիվ մեկ անձը։ Բայց պաշտոնից ազատվելուց հետո լքել է Հայաստանը։ Սա ընդամենը փաստում է այն ամենի մասին, որ ԱՄՆ տեղափոխված Վիգեն Սարգսյանին Հայաստանը հետաքրքիր էր քանի դեռ պաշտոն ուներ Հայաստանում ու քանի դեռ կարողանում էր կապիտալ կուտակել, որպեսզի հետո կարողանա մի քանի միլիոն դոլարի արժողությամբ առանձնատուն գնի արտերկրում։ Սա ոչ այլ ինչ է, քան շարքային «խոպանչու» հոգեբանություն։ Հայաստանը դիտարկել են որպես «խոպան» ու քերել են որքան կարող են»։ Աղբյուրը` Տարոն Չախոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
